Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ձեր կոչով չեն միանում, այլ՝ եկեղեցու

Ձեր կոչով չեն միանում, այլ՝ եկեղեցու
05.05.2024 | 14:25

Եկեղեցու կոչով մարդիկ միանում են, ու որևէ միացողի (անկախ անցյալում արած-չարածների) անվանարկել չի կարելի:

Թող որևէ մեկն իրեն իրավունք չվերապահի գնահատել միացողների ազնվությունն ու «նպատակահարմարությունը»:

Հիշե´ք, ձեր կոչով չեն միացել, այլ՝ եկեղեցու:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 3644

Մեկնաբանություններ